Notice

This multimedia story format uses video and audio footage. Please make sure your speakers are turned on.

Use the mouse wheel or the arrow keys on your keyboard to navigate between pages.

Swipe to navigate between pages.

Let's go
Անմշակ հողերի ծավալները չեն կրճատվում

Անմշակ հողերի ծավալները չեն կրճատվում

Logo https://khachikalt.pageflow.io/4f297289-f1d5-4e81-a0b4-e042bd5714e8

Goto first page
Հայաստանի գյուղատնտեսական անմշակ հողատարածքների ստույգ թվերը  գտնելը գրեթե անհնար է։ Տարբեր մակարդակով հայտարարություններում նշվում է 30-40 տոկոսի մասին, որոշ դեպքերում՝ ավելի քիչ։ Անմշակ հողատարածքները փաստացի տեսանելի են, սակայն հստակ պաշտոնական հաշվարկ   չկա։ Փորձեցինք  Արմավիրի մարզի օրինակով պարզել անմշակ հողատարածքների չափն ու պատճառները։

Goto first page

Goto first page
Տեսանյութից հասկանալի է, որ Արմավիրի մարզում կա 61300 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որից 20700 հեկտարը չի մշակվում: Տոկոսային հարաբերությամբ անմշակ է պիտանի հողերի 33,8 տոկոսը։ Արմավիրի մարզում մշակվող հողատարածքները ոռոգվում են բացառապես ՋՕ ընկերությունների մատակարարած ոռոգման ջրով։ Անմշակ հողատարածքների ծավալը մոտավոր կարելի է հասկանալ ՋՕ ընկերությունների պաշտոնական թվերով։ Ըստ Արմավիրի մարզի 3 ՋՕ ընկերությունների տվյալների, մարզում ոռոգման ջուր փաստացի մատակարարվել է 30446 հեկտար տարածքում, որը կազմում է գյուղատնտեսական հողատարածքների 49,7 տոկոսը, այսինքն փաստացի անմշակ են մարզի գյուղատնտեսության համար պիտանի հողատարածքների կեսից ավելին։  Մարզային իշխանությունները այս տարբերությունը բացատրում են ՋՕ ընկերությունների չարաշահումներով, նշելով սակայն, որ այդ չարաշահումները չեն գերազանցում 5 տոկոսի սահմանը։
Goto first page
Մարզի գլխավոր գյուղատնտեսի մեկնաբանությամբ 5 պատճառ կա`

  • Ոռոգման ջրի բացակայությունը
  • Հողերի աղակալումը
  • Սեփականատերերի բացակայությունը
  • Ցածր եկամտաբերությունը
  • Միջոցների բացակայությունը




Goto first page
Ակնալիճ համայնքի բնակիչ Հովհաննես Կուրղինյանը մեկ հեկտար առվույտ է մշակում։  Ասում է՝ ոռոգման ջրի խնդիր ունի, մինչև չջրի, առվույտը չի քաղի։ Նրա խոսքով, ոռոգման ջուրը շաբաթական 3 օր են տալիս։  Ամառվա տապին 3 օր ջուր տալը հատկապես այն գյուղերում, որտեղ բանջարաբոստանային կուլտուրաներ են մշակում, ոչ մի խնդիր չի լուծում, գյուղի դաշտերը չորանում են, ծայրամասային հողակտորներ ջուրը  նույնիսկ չի էլ հասնում։ Խնդիրը այն է, որ ոռոգման ջրի հովհարային մատակարարման դեպքում առաջնահերթությունը տրվւմ է բանջարաբոստանային կուլտուրաներին, այնուհետև՝ ծառատեսակներին, ապա խաղողի այգիներին և առվույտի ցանքատարածություններին։  Բանջարաբոստանային կուլտուրաները, հատկապես բերքահավաքի շրջանում, պարտադիր ջրման կարիք ունեն՝ յուրաքանչյուր 3-4 օրը մեկ։ Ստացվում է ոռոգումից հետո առվույտի ցանքատարածություններին ջուր չի հասնում։    Հաշվի չի առնվում, որ ցանկացած հողակտոր, անկախ մշակվող կուլտուրայից,  համարվում է ընտանիքի ապրուստի միակ միջոցը։
Goto first page
Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի համայնքապետ Գևորգ Միսակյանի մեկնաբանությամբ, գյուղի 800 հա հողատարածքների 40 տոկոսը չի մշակվում: Հիմնական պատճառը ոռոգման ջուրն է։ Գյուղացին գարնանը վարկերով, պարտքերով մշակում է հողատարածքը, մեծ ակնկալիքով սպասում է բերքին, իսկ բերքի հասունացման շրջանում ջուր չկա։ Ստացվում է՝  ավելի լավ կաներ ընդհանրապես չցաներ, քան  պարտքեր կուտակեր։ Գյուղապետը տարբեր մակարդակներում խնդրի մասին  բարձրաձայնել է, սակայն, խոստումներից բացի, ուրիշ արդյունք չի եղել։
Goto first page
2020 թվականն աննախադեպ է ոռոգման համակարգի արդիականացմանն ուղղված միջոցառումների և հատկացվող միջոցների առումով։ Այդ նպատակով նախատեսվել է ծախսել 34,14 մլրդ դրամ, որը, նախորդ տարվա համեմատությամբ, ավելի է 11 միլիարդով։ Մեծ հույս կար, որ աստիճանաբար կլուծվեն ոռոգման համակարգի խնդիրները։ Փորձեցինք Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ճշտել, թե 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվել ոռոգման համակարգի արդիականացման ուղղությամբ և որքա՞ն միջոցներ են ծախսվել Արմավիրի մարզում։ Պատասխանից պարզ դարձավ, որ Արմավիրի մարզի 3 ՋՕ ընկերություններին գարնան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով հատկացվել է 258,5 մլն դրամ։ Իսկ ընդհանուր Հայաստանի կտրվածքով ՀՀ Էլեկտրոնային կառավարման համակարգի տվյալներով, հուլիսի 30-ի դրությամբ, ոռոգման համակարգին ուղղված դրամական միջոցների կատարողականը կազմում է 1,48 միլիարդ դրամ, այսինքն 4,34 տոկոս։ Եթե 1,48 միլիարդից հանենք Վեդու ջրամբարի կառուցման համար ծախսված 242,2 միլիոնը, «Ջրառ» ՓԲԸ, 200 միլիոնը, 473,1 միլիոն՝ շենք-շինությունների, Ախուրյան գետի և կոլեկտորադրենաժային համակարգին ուղղված գումարները, կստացվի, որ ոռոգման համակարգի արդիականացման համար ոչ մի լումա չի ծախսվել։ Եթե հաշվի առնենք մաշվածության տարեկան ցուցանիշը, կարելի է արձանագրել, որ ոռոգման համակարգի արդիականացման գործը հետընթաց է ապրել։
Goto first page
 Արմավիրի մարզի ցածրադիր վայրերում հողերի կրկնակի աղակալումը ունեզուրկ է դարձնում գյուղացիական տնտեսություններին։
Goto first page
Զարթոնքցի Քյարամ Մաջոյանը աղակալման պատճառով հրաժարվել է իր հողատարածքը մշակելուց։ Ասում է․ Միայն ծախս է կատարում, եկամուտ չի ստանում։ Մեծ ծախսեր կատարելով, բանջարեղեն է մշակում և օգուտ չի ստանում։ Այս հողերում բերքատվությունը շատ ցածր է, իսկ բոստանը, հենց առաջին բերքահավաքից հետո, սկսում է չորանալ։
Goto first page













 
Goto first page
Զարթոնքցիները տասնյակ տարիներ պայքարել են հողերն աղից պաշտպանելու ուղղությամբ: Նրանց խոսքով, գրունտային ջրերի մակարդակի անկումը նպաստավոր պայմաններ է ստեղծել հողերը լվացման տարբերակով աղազերծելու համար։ Անհրաժեշտ է պետական մակարդակով գյուղացուն ցածր սակագնով ոռոգման ջուր տալ, որպեսզի աղակալված հողը ոռոգման միջոցով դարձնի պիտանի։
Goto first page
Goto first page
Սեփականատերերի բացակայության պատճառով, ըստ Այվազյանի, մարզում չի մշակվում մոտ 1800 հեկտար հողատարածք։ Բազմաթիվ գյուղաբնակներ բնական աղետների պատճառով չեն կարողացել վարկային պարտավորությունները կատարել և միակ ելքը համարել են արտերկրում աշխատելով մարել վարկերը։ Շատերը հող մշակելով չեն կարողացել ընտանիքի սոցիալական խնդիրները լուծել և նման կերպ են վարվել։ Եթե հող մշակելը եկամտաբեր լիներ գյուղացին իր հողակտորը վարձակալությամբ կհանձներ այլոց, հետո կմեկներ արտագնա աշխատանքի։ Սակայն վարձակալումով հող մշակել ցանկացողներ գտնելն էլ է խնդիր։ Իսկ ցածր եկամտաբերությունը կախված է մի քանի գործոններից՝ ցանքաշրջանառություն, հողերի էրոզիա, արտեզյան ավազանի մակարդակի անկում, գլոբալ տաքացում և ամենագլխավորը՝ գիտահետազոտական աշխատանքների բացակայություն։ Հայաստանի հողատարածքները անհիշելի ժամանակներից չեն հետազոտվել, գյուղատնտեսական հողերը սնանկացել են, գյուղացին չգիտի իր հողը ինչ պարարտանյութի կարիք ունի և օգտագործում է ձեռքն ընկած պարարտանյութը։ Այս գործոնների ազդեցությունից հողի արտադրողականությունը նվազում է՝  բերելով բերքատվության անկման։
Goto first page

Հողը չմշակելու ամենատարածված պատճառներից է ֆինանսական միջոցների սղությունը։ 
Ռուդիկ Հովհաննիսյանն այս տարի չկարողացավ մշակել իր 1 հեկտար հողատարածքը ֆինանսի բացակայության պատճառով։ Որոշել էր խնդիրը լուծել գյուղատնտեսական վարկի միջոցով․ վարկը կվերցներ ու լոլիկ կմշակեր։ Բայց բանկը, փաստաթղթերը պահանջելուց հետո, հղում կատարելով Ռուդիկի տղայի վարկային պատմությանը՝ մերժեց։
Goto first page
 Ես՝ լրագրող Անժելա Ստեփանյանս, անձամբ հայտնվեցի այդպիսի մի պատմության կենտրոնում։ Որոշեցի օգտվել Covid-19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի շրջանակում գյուղատնտեսական վարկավորման ծրագրից։ Գումարի մի մասով ուզում էի կազմակերպել կեռասենու իմ մեկ հեկտար այգու բերքահավաքը, այսինքն՝ վարձատրել օրավարձով աշխատողներին/քանի որ մթերողները հիմնականում իրացումից հետո են վճարում կատարում/, բերքն անձամբ արտահանել, իսկ գումարի մյուս մասով աշնանը ծերացած ծառերը փոխարինել նոր տնկիներով։ Ապրիլի 23-ին լրացրեցի վարկի տրամադրման առցանց հայտը՝ խնդրելով տրամադրել ինձ մեկ միլիոն դրամ։ Պատասխան չեկավ մոտ մեկուկես ամիս։ Հասկանալի է, որ կեռասը չէր սպասելու վարկին։ Իսկ մեկուկես ամիս հետո, երբ բերքահավաքը գրեթե ավարտել էի, այցելեցին բանկի երկու երիտասարդ աշխատակից։ Ոսումնասիրեցին բնակարանը, այգին, նույնիսկ հետաքրքրվեցին, թե ի՞նչ գնով եմ վաճառում կեռասը, ինչքա՞ն գումար եմ վաստակում ստացված բերքից, բերքահավաքի ո՞ր փուլում եմ գտնվում և եթե արդեն բերքահավաքը կազմակերպել եմ առանց վարկային միջոցների, ի՞նչ պետք է անեմ վարկային միջոցները։ Բացատրեցի, որ պարտքեր եմ արել, ակնկալելով, որ վարկ կստանամ և վստահեցրի, որ այդ գումարով գոնե նոր տնկիներ կառնեմ։ Ինձ թողնելով դիմումի ձևաթուղթը, որտեղ պետք է ծնողներիս անձնագրային տվյալները լրացնեմ, աշխատակիցները հեռացան։ Անցավ ևս երեք շաբաթ: Հունիսի վերջին ստացա սպասված զանգը։ Ինձ մերժել էին մորս «վատ համբավի» պատճառով։ «Վատ համբավն» էլ այն էր, որ տարիներ առաջ մորս երաշխավորությամբ մի վարկառու ուշացրել էր վարկի մարումը։ Սխալ արտահայտության համար, իհարկե, ստիպված եղան ներողություն խնդրել։ Իմ վարկային «աժիոտաժն» այդպիսով ավարտվեց։ Այն, ինչ հնարավոր էր անել մեկ օրում, բանկն արեց երեք ամսում։ Հետաքրքիրն այն է, որ այս ընթացքում նույն բանկից մայրս հաղորդագրություն էր ստացել, որ կարող է օգտվել գյուղատնտեսական տոկոսադրույքով վարկից։ Հիմա զգացողություն ունեմ, որ բանկային համակարգը քաղաքացու հետ վարվում է ինչպես մուրացիկի, իսկ բացատրություններ տալն  անհրաժեշտ չի համարում։
Goto first page
Պաշտոնական վիճակագրությամբ, Հայաստանի զբաղվածության շուկայում 38-40 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը։ Գյուղատնտեսությունն ապահովում է պետության ՀՆԱ-ի ամենաբարձր տեսակարար կշիռը՝ մոտ 18 տոկոս։ Սակայն երկրի տնտեսության համար այս կարևոր բնագավառը, չունենալով նախարարություն, չունի նաև ագրարային ռազմավարություն, և դեռ անհայտ է, մոտակա տարիներին ունենալո՞ւ է, թե՞ ոչ։ Այս ֆոնի վրա գյուղատնտեսությամբ զբաղվելը դառնում է ոչ շահավետ և պատահական չէ, որ տարեցտարի անապատի վերածված հողերի ծավալներն աճում են։ Արմավիրի մարզում միայն աղակալման պատճառով տարեկան 50 հեկտար հողատարածք վերածվում է անապատի։     







Goto first page
      Հեղինակ      Անժելա Ստեփանյան
Ձևավորող        Խաչիկ Դանիելյանի
Օպերատոր      Աշոտ Սաֆարյան






Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Goto first page

Scroll down to continue Swipe to continue
Swipe to continue
  • Անմշակ հողերի ծավալները հասել են աղետալի մակարդակի

    Credits: ALT-TV

    Privacy notice