Notice

This multimedia story format uses video and audio footage. Please make sure your speakers are turned on.

Use the mouse wheel or the arrow keys on your keyboard to navigate between pages.

Swipe to navigate between pages.

Let's go
Գյուղացու գործը արտադրելն է, իրացումը՝ իշխանությանը

Գյուղացու գործը արտադրելն է, իրացումը՝ իշխանությանը

Logo https://khachikalt.pageflow.io/88b4ddc2-2557-4608-bdd2-0a7626b21097

Goto first page
Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում այս պահին  5-6 հազար տոննա խաղող կա վազերի վրա, սակայն իրացում չկա։  Խաղողագործները հավաքվում են գյուղի կենտրոնում, վերջին հույսը փայփայելով, որ կհայտնվեն արտահանող գնորդներ։  10 օր է, ոչ մի գնորդ չի երևում։ Վերջին անգամ «Սպայկա» ընկերությունը որոշ քանակությամբ սեղանի տեսակի խաղող է մթերել։ Աշխատակիցները գյուղացիներին տեղեկացրել են, որ ֆինանսների սղության պատճառով, ընկերությունը հնարավորություն չունի շարունակելու մթերման և արտահանման գործընթացը։
Goto first page
Goto first page
Goto first page
Ալաշկերտ գյուղում կան խաղողագործներ, ովքեր տարիներ շարունակ սեփական բեռնատարներով  կարողացել են արտահանել և՛ իրենց, և՛ հարևանների խաղողը։ Այս տարի զրկված են նաև այդ հնարավորությունից։ Բեռնատարները Վրաստանի տարածք պիտի մուտք գործեն միայն մեկ վարորդով։
Goto first page
Goto first page
Բացի սեղանի տեսակի խաղողից, իրացման լուրջ խնդիր ունի նաև տեխնիկական տեսակը։ Երեք-չորս ամիս առաջ, Երևանի կոնյակի գործարանը, որը ամենախոշոր տեխնիկական տեսակի խաղող մթերող կառույցն է մարզում, հրավիրել  է խաղողագործներին և 50-60 տոկոսով կրճատել  պայմանագրային պարտավորությունները։  
Goto first page
Goto first page
Օգոստոսի վերջին Արմավիրի մարզպետարանի դիմաց հավաքվել էին խաղողագործները՝ իրենց բողոքը մարզպետին ներկայացնելու համար։  Խաղողագործների խոսքով, «ՄԱՊ» ընկերությունը համաձայնել է տեխնիկական տեսակի խաղող մթերել՝ պայմանով, որ մթերված խաղողի դիմաց վճարումները կկատարի դեկտեմբեր ամսին։
Goto first page
Goto first page
Համավարակի հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակներում, կառավարությունը վերամշակող կազմակերպություններին տոկոսադրույքի սուբսիդավորմամբ արտոնյալ վարկերից օգտվելու հնարավորություն է տվել։ Այս ծրագրից օգտվել են մարզի 7 վերամշակող կազմակերպություններ, այդ թվում՝ «ՄԱՊ» ընկերությունը։ Մենք փորձեցինք հասկանալ, թե առանց տոկոսադրույքի վարկերը ի՞նչ նպատակով են հատկացվել վերամշակող կազմակերպություններին։
Goto first page
Goto first page
Ֆերմեր Սարգիս Մովսիսյանը մի հետաքրքիր փաստ է արձանագրում, որ մեկ հեկտար այգի ունեցող ֆերմերը  սեզոնինի ընթացքում 200 օր ինքնազբաղ մարդկանց ապահովում է աշխատանքով և, կախված աշխատանքից, վճարում է ճրական 7-8 հազար դրամ։
Goto first page
Goto first page
Ալաշկերտցիների հաշվարկով, մեկ հեկտար խաղողի այգու տարեկան ծախսերը կազմում են 800 հազարից 1 միլիոն դրամ։ Նման տեմպերով իրացման դեպքում, նույնիսկ այս ծախսերը չեն փոխհատուցվի։   Եթե իրացման խնդիրները չհարթվեն, գյուղացին ստիպված անցում կկատարի այլ մշակաբույսի։
Goto first page
Արմավիրի մարզպետարանի տվյալներով, մարզում կա 7020 հեկտար խաղողի այգի, որից 5961-ը լիարժեք բերքատու է։ Տեխնիկական տեսակի խաղողի բերքատու այգիների ծավալը կազմում է 4244,4 հեկտար, սեղանի տեսակինը՝ 1704,4 հեկտար և 12,6 հեկտար՝ ընդհանուր տեսակի։ Արթուր Այվազյանի հաշվարկներով, սպասվում է 70 հազար տոննա տեխնիկական խաղողի և նվազագույնը 60 հազար տոննա սեղանի տեսակի խաղողի բերք։ Էկոնոմիկայի նախարարության հավաստմամբ, Արմավիրի մարզում տեխնիկական տեսակի խաղող կմթերվի շուրջ 60 հազար տոննա, որից՝  
  • Արարատ կոնյակի գործարանը՝ 10 հազար տոննա
  • ՄԱՊ ընկերությունը՝ 15 հազար տոննա
  • Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը՝ 10 հազար տոննա
  • Պռոշյանի կոնյակի գործարանը՝ 12,7 հազար տոննա 
  •  Սամկոն կոնյակի գործարանը՝ 8 հազար տոննա
  • Իջևանի գինու, կոնյակի գործարանը՝ 2,8 հազար տոննա 
  •  Մերձավանի կոնյակի գործարանը՝ 1,5 հազար տոննա
Goto first page
Եթե տնտեսավորաղներն իրենց խոստումները կատարեն, ինչը, գործնականում, հազվադեպ է պատահել, այնուամենայնիվ, մոտ  10 հազար տոննա տեխնիկական տեսակի խաղող կմնա վազերի վրա։ Իսկ սեղանի տեսակի 60 հազար տոննա խաղողի իրացման հարցն ընդհանրապես անորոշ է։
Այս ոլորտի զարգացման նպատակով, Հայաստանում տարիներ շարունակ պետական ծրագրեր են իրականացվել, որոշումներ կայացվել , միլիարդավոր դրամներ ծախսվել։ Սակայն, ցավոք, երաշխիքներ չեն ստեղծվել, որ հերթական բերքառատ տարում խաղողագործները իրացման խնդիրների առաջ չկանգնեն։      
Goto first page
Հեղինակ     Անժելա Ստեփանյան
Ձևավորող       Խաչիկ Դանիելյանի
Օպերատոր     Աշոտ Սաֆարյան






Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ։
Goto first page
Scroll down to continue Swipe to continue
Swipe to continue