Notice

This multimedia story format uses video and audio footage. Please make sure your speakers are turned on.

Use the mouse wheel or the arrow keys on your keyboard to navigate between pages.

Swipe to navigate between pages.

Let's go
Համավարակը սպանդի ենթարկեց պարտադիր սպանդանոցային մորթը

Համավարակը սպանդի ենթարկեց պարտադիր սպանդանոցային մորթը

Logo https://khachikalt.pageflow.io/97e25172-372b-491f-8790-fed8f1755afe

Goto first page
Դալարիկցի, 27-ամյա Շավարշ Ավդալյանը պետական ծրագրով 13 մլն դրամ վարկ ստացավ և իր հողատարածքում սպանդանոց կառուցեց։ Մտահղացումն առաջացավ այն ժամանակ, երբ կառավարությունը որոշեց այլ տարբերակ չթողնել անասնապահներին, քան պարտադիր դարձնել սպանդանոցային մորթը։ Դա տարվա սկզբին էր, երբ գյուղացիները, անասնապահներն ու մսավաճառները իրենց բողոքն արտահայտեցին ցույցերի, ճանապահներ փակելու միջոցով և պնդեցին՝ բակային մորթն անխուսափելի է, սպանդանոցային մորթը՝ անհնարին։ Հովհաննեսի ընտանիքը, որ նույնպես անասնապահությամբ ու մսավաճառությամբ էր զբաղվում, անմասն չէին բողոքավորներից։ Այդ ժամանակ կառավարությունը զիջումների գնաց` պարտադիրը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը։ Այս ընթացքում ինչպես Շավարշը, այնպես էլ շատ ֆերմերներ, որոշեցին սպանդանոց կառուցել, որտեղ, իրենց սեփական անասունները սպանդի ենթարկելուց զատ, վճարովի ծառայություն կմատուցեն։
Goto first page
 Սկսվեց սպանդանոցներ կառուցելու համար արտոնյալ վարկերի տրամադրման գործընթացը։ Սպանդանոց կառուցելու համար վարկի գումարը կախված է կառուցվող սպանդանոցի արտադրողականությունից։ Միևնույն ժամանակ տնտեսվարողը իր միջոցներն էլ է ներդնում շինարարական աշխատանքներ կատարելու համար։ Միջին հզորության, օրական մինչև 40 գլուխ խոշոր եղջերավոր անասուն սպանդի ենթարկելու հնարավորությամբ սպանդանոցի համար միջին հաշվով կծախսվի 13-15 միլիոն դրամ։
Goto first page
Բոլոր հնարավոր կառույցները՝ փոքրից-մեծ, լծվեցին այս գայթակղիչ գործին։ Նախ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Արմավիրի մարզային կառույցը սկսեց երկշաբաթյա դասընթացներ, որտեղ դասընթացի լավագույն մասնակիցները կարող էին ստանալ սերտիֆիկատ։ Սերտիֆիկատը բանկ դիմելու ամենակարևոր փաստաթուղթն էր։ Չմանրամասնենք, թե բացի տեղի ուսումը, քանի օր պետք էր Գյուղակադեմիայում դասընթացների մասնակցել և որքան գումարներ ծախսել։ Հանրագումարում սերտիֆիկատը բանկի համար առ ոչինչ էր, քանի որ բանկը վարկը տրամադրելու կամ մերժելու իր կանոններն ունի։ Չգիտես ինչու գյուղացին պետք է այդքան ժամանակ ու միջոցներ ծախսեր մարզկենտրոն և մայրաքաղաք հասնելու, դասերին մասնակցելու, բանկի կողմից վճարովի հարցազրույցն անցնելու և շատերի դեպքում վարկի տրամադրման մերժումը ստանալու համար։ Անցնելով առաջ նշենք, որ, այնուհանդերձ, հարյուրավոր հայտերից 24 ֆերմերների վարկ ստանալու բիզնես ծրագիրը բավարարվեց և սկսվեց սպանդանոցների կառուցման գործընթացը։
Goto first page
Տարվա սկզբին մարզում գործում էր 5 սպանդանոց: Պետք է կառուցվեր ևս 24-ը, որոնք, ըստ մասնագետների, լիովին կբավարարեին մարզի անասունների սպանդն իրականացնելու համար։
Goto first page
Սպանդի ենթակա անասնագլխաքանակի մասին Հայաստանում վիճակագրություն չկա: Կա միայն խոշոր, մանր եղջերավոր անասունների և խոզերի գլխաքանակի վերաբերյալ վիճակագրություն։ Սակայն այս անասուններից քանի՞սն են մորթի ենթակա, հայտնի չէ։ Հետևաբար, ո՞վ և ինչպե՞ս էր հաշվարկել սպանդանոցների թվի բավարար լինել-չլինելու հարցը, առնվազն տարօրինակ է։ Հուլիսի 1-ից հետո միայն կարելի էր ասել անասուննե՞րն են շատ, թե՞ սպանդանոցները։ Հուլիսի 1-ը եկավ ու անցավ սովորական օրերի պես, իսկ բակային մորթն իր տեղը չզիջեց սպանդանոցային մորթին։
Goto first page
 Մարզերում շարունակվում է բակային մորթը, իսկ «մսի մարդը»՝ Արմեն Դոլինյանը, շարունակում է մսավաճառներից ամեն առավոտ 1000-ական դրամների հավաքագրումը։ Մինչև հուլիսի 1-ը Դոլինյանը մսավաճառին 1000 դրամի դիմաց տալիս էր այս անընթեռնելի պիտակը, որը ենթադրաբար փաստում է այն մասին, որ միսը ստուգված է Արմեն Դոլինյանի կողմից և ենթակա է վաճառքի։
Հուլիսի  1-ից հետո 1000-ականները մնացել են ուժի մեջ, իսկ կտրոն տրամադրելու գործողությունը՝ վերացել:
Goto first page
Փորձեցինք ՍԱՏՄ Արմավիրի մարզային վարչության պետ Ալեքսան Մկրտչյանից տեղեկանալ, թե ո՞վ է 1000 դրամ հավաքող մարդը։ Մկրտչյանը միանշանակ հերքեց, թե նման բան գոյություն չունի: Ավելին, ասաց, որ անձամբ է հանձնարարել հսկիչներին դադարեցնել այդ այցելությունները։ Ըստ Մկրտչյանի, գոյություն ունի «5-րդ ձև» կոչվածը: Այն մսի որակը և պահանջվող նորմերին համապատասպանելիությունը հաստատող փաստաթուղթ է, որը տրամադրում է սպանդանոցը՝ հաստատելով մսամթերքի անվտանգ լինելու փաստը։


Որքանո՞վ է մարզում իրականացվում սպանդանոցային պարտադիր մորթը և ի՞նչ փուլում են գտնվում սպանդանոցների կառուցապատման աշխատանքները, Ալեքսան Մկրտչյանն ասաց.
Goto first page
Goto first page
Այդուհանդերձ, պարտադիրը ոչ պարտադիրից տարբերակելու համար գրավոր հարցում ուղարկեցինք ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ Հարցը հետևյալն էր. «Սպանդանոցային մորթի պարտադիր կիրառումը հուլիսի  1-ից ուժի մեջ մտե՞լ է, թե՞ ոչ»։ Ըստ ստացված պատասխանի, ՀՀ կառավարության որոշման համաձայն, սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը գործում է 2020թ․ հուլիսի 1-ից, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։
Goto first page
Ընդունված չափորոշիչներով, սպանդանոցի արտադրական թափոնները պետք է ֆիլտրվելով անցնեն մի քանի փուլ, և արդեն մաքուր ջուրը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով։ Ի՞նչ են անում սպանդանոց կառուցողները։ Դալարիկցի Շավարշը վստահեցնում է. «Սպանդի ենթարկված կենդանիների արտադրական թափոնների համար նախատեսված այս ձորը համապատասխանում է նորմերին,- ասում է,- կեղտաջրերն ու թափոնները կոյուղագծով կլցի այստեղ, հետո հավանաբար հողային շերտով կծածկվի»։ 
Goto first page
Քարակերտցի Ցոլակ Հակոբյանը, ով նույնպես սպանդանոց է կառուցում, վստահեցնում է՝ կպահպանի նորմերը: Ինչպես, դեռ չգիտի: Առաջին փոսորակը 1-1,5 մետր փորելիս հանդիպել է հսկայական քարի: Փոսը, համենայն դեպս, դրա համար է նախատեսված։ Մեկ այլ, գործող սպանդանոցում՝ Էջմիածնի տարածաշրջանում, ականատես եղանք ամենաանսպասելիին. կոյուղագիծը սպանդանոցից ուղիղ մայր ջրատար էր դուրս գալիս, արտադրական թափոններն էլ, բնականաբար, ոռոգման ջրի հետ խառնվելով, իրենց տեղն էին գտնում գյուղնշանակության հողատարածքներում։

ՍԱՏՄ մարզային կառույցի ղեկավարին հարցնում եմ. «Որքանո՞վ է տնտեսվարողը պահպանում արտադրական թափոնների համար նախատեսված նորմերը», վստահեցնում է. «Տեղում ծանոթացել, դիտողություններն արել են, եթե նորմերին չհամապատասանի, սպանդանոցը շահագործման չի հանձնվի»։
Goto first page
Goto first page
Սահմանված նորմերի համաձայն հորատվում են մի քանի մեկուսացված փոսորակներ: Թափոնները, փոսորակից-փոսորակ անցնելով, նստում են հատակին, դրանից հետո միայն, թափոններից զերծ ջուրը լցվում է կոյուղի կամ կարելի է օգտագործել ոռոգման նպատակով։ Նստվածքները պարբերաբար պետք է մաքրվեն տնտեսվարողի կողմից։
Goto first page
 Սպանդանոցային մորթի դեպքում ֆերմերը մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար պետք է վճարի 10 000 դրամ, խոզի համար՝ 5000, իսկ ոչխարի համար՝ 3500 դրամ։ Կենդանին սպանդի է ենթարկվում մի շարք հետազոտություններ անցնելուց հետո: Նախ՝ ստուգվում է համայնքի անասնաբույժի կողմից տրված Ձև 1 տեղեկանքը, որը վկայում է կենդանու առողջության հետ կապված պրոֆիլակտիկ միջոցառումների ցանկի մասին, ապա կենդանին ջերմաչափվում է, իսկ սպանդից հետո վերցվում փորձանմուշ՝ լաբորատոր զննության համար։ Այս ամենից հետո տրվում է Ձև 5 տեղեկանքը։ Կենդանու տերն է որոշում սպանդի ենթարկված անասունի միսը ի՞նքն է իրացնելու, թե՞ սպանդանոցը։ 3 և ավել անասունների տեղափոխումը մինչև 30 կմ հեռավորությամբ իրականացնում է սպանդանոցը։ Նշենք, որ համավարակի պատճառով մարզում սպանդանոցների կառուցումը դանդաղեց։ ՍԱՏՄ մարզային կառույցի ղեկավարը վստահ է, որ 20 օրից բոլոր սպանդանոցները պատրաստ կլինեն շահագործման։
Goto first page
Scroll down to continue Swipe to continue
Swipe to continue